iga FIDE Grand Prix. Եզրափակիչի մասնակիցները
Լատվիայում ավարտին մոտեցող Riga FIDE Grand Prix-ում (այս շարքի երկրորդ մրցաշարն է, փլեյ-օֆֆի մրցակարգով) հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները։ Հաղթողի կոչումը կվիճարկեն ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը։

Կիսաեզրափակիչի երկու դիմակայություններն էլ ավարտվեցին երկու դասական պարտիաների արդյունքում։

Վաշյե-Լագրավը 1,5։0,5 հաշվով հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, Մամեդյարովը նույն հաշվով ուժեղ էր ամերիկացի Ուեսլի Սոյից։

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 1/8 եզրափակիչում չէր հաղթահարել չինացի Յանջի Յուի արգելքը։
Купить ссылку здесь за руб.
Просмотров: 135
Добавил: spoortbet |